Ի՞նչ է էրգոթերապիան


Էրգոթերապիան /օկուպացիոն թերապիան/ մասնագիտություն է, որն ուղղված է բարելավելու ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց` կենսական, առօրյա գործողությունների կատարումը, ինչպես նաև կանխարգելելու հիվանդությունների զարգացումը, խթանելու հարմարվողականությունը կյանքի փոփոխություններին: Մասնագիտությունը կոչված է կազմակերպելու վերականգնողական միջոցառումներ, որոնք օգնում են անհատներին լինել առավել անկախ իրենց աշխատանքում, ժամանցում և հանգստում: Էրգոթերապիան օգնում է ֆիզիկական, մտավոր և հոգեկան սահմանափակումներով անձանց ապրել անկախ և առավել արդյունավետ կյանքով: