Showing posts with label KAWA model. Show all posts
Showing posts with label KAWA model. Show all posts

Wednesday, May 9, 2012

KAWA: Մոդել ստեղծագործ մարդկանց համար

KAWA մոդելը ճապոնական փիլիսոփայական մոդել է, որը ստեղծվել է Մայքլ Իվամայի կողմից հենց էրգոթերապիստների համար:  KAWA մոդելը անձին վերլուծում է գետի և նրանում պատկերված քարերի, նավաբեկորների և ջրաշուշանների կոնտեքստով: Ըստ KAWA մոդելի ջուրը  կյանքի էներգիան է. եթե խախտվում է ջրի հոսանքի արագությունը, խախտվում է նաև մարդու կյանքի հունը: Այստեղ` ջրի կոնտեքստում, վեր է լուծվում անձի առողջական վիճակը, կյանքը և նրա հետաքրքրությունները: Քարերը այն խոչընդոտներն են, որոնց անձը հանդիպում է դժբախտ պատահարների կամ  հիվանդությունների արդյունքում: Ջրաշուշանները այն ձեռքբերումներն են, որոնք անձն ունենում է հիվանդության առաջացումից հետո: Լողացող նավաբեկորների միջոցով նշվում է անձի կենսագրությունը, բնավորությունը, անամնեզը, էկոնոմիկական կարգավիճակը և այլն: Գետի հատակը և կողմնային պատերը արտահայտում են անձի ֆիզիկական և սոցիալական վիճակը: Այս մոդելի սահմանափակումն այն է, որ հնարավորություն չի տալիս թերապիստին տեսնել և գնահատել զբաղվածության իրականացմանը  խոչընդոտող կոմպոնենտները: