KAWA մոդելը ճապոնական փիլիսոփայական
մոդել է,
որը ստեղծվել է Մայքլ Իվամայի կողմից հենց էրգոթերապիստների համար: KAWA մոդելը անձին
վերլուծում է գետի և նրանում պատկերված քարերի, նավաբեկորների և ջրաշուշանների կոնտեքստով:
Ըստ KAWA մոդելի ջուրը կյանքի էներգիան է.
եթե խախտվում է ջրի հոսանքի արագությունը, խախտվում է նաև մարդու կյանքի հունը: Այստեղ`
ջրի կոնտեքստում, վեր է լուծվում անձի առողջական վիճակը, կյանքը և նրա հետաքրքրությունները:
Քարերը այն խոչընդոտներն են, որոնց անձը հանդիպում է դժբախտ պատահարների կամ հիվանդությունների արդյունքում: Ջրաշուշանները այն ձեռքբերումներն են,
որոնք անձն ունենում է հիվանդության առաջացումից
հետո: Լողացող նավաբեկորների միջոցով նշվում է անձի կենսագրությունը,
բնավորությունը, անամնեզը, էկոնոմիկական կարգավիճակը և այլն: Գետի հատակը և կողմնային
պատերը արտահայտում են անձի ֆիզիկական և սոցիալական վիճակը: Այս մոդելի սահմանափակումն
այն է, որ հնարավորություն չի տալիս թերապիստին տեսնել և գնահատել զբաղվածության իրականացմանը խոչընդոտող կոմպոնենտները:
Showing posts with label էրգոթերապիա. Show all posts
Showing posts with label էրգոթերապիա. Show all posts
Wednesday, May 9, 2012
Sunday, May 6, 2012
Իմաստալից զբաղվածության դերը փախստական ընտանիքների երեխաների կյանքում
էրգոթերապիան որպես մասնագիտություն իր գործունեությունը ծավալում է 7 հիմնական ոլորտներում, որոնցից մեկն էլ մանկավարժորեն և սոցիալապես բարձիթողի երեխաների հետ աշխատանքն է, որն իր մեջ ներառում է նաև փախստական ընտանիքների երեխաներին: Այս ոլորտում էրգոթերապիստի դերը կայանում է երեխաներին իմաստալից զբաղվածությամբ ապահովելը, որը նպաստում է կյանքի առաջընթացներին ու նոր իմաստներ կյանքում գտնելուն: Իմաստալից զբաղվածության բացակայությունը բերում է կյանքի դատարկության, որն էլ համարժեք է հիվանդության (Ալգադո Ս. 1998):
Այսօր աշխարհում հաշվառված են 11-12 մլն փախստականներ:
Փախստականը մի անձ է, ով հարկադրված է եղել դեմ գնալ մարդու իրավունքներին, լքել իր տունն ու փնտրել իր ճակատագիրը մեկ այլ վայրում: 1988-1990 թվականներին մոտ 360 հազար հայ փախստականներ եկան Հայստան: Չնայած այն
փաստին, որ ներկա դրությամբ Հյաստանում բնակվող երեխաները ծնվել են Հայաստանում, այնուամենայնիվ նրանք մինչ օրս էլ կոչվում են փախստական, քանի որ նրանց ծնողները չունեն համապատասխան բնակության վայր, աշխատանք, նրանցից շատերը մինչ օրս էլ Հայաստանի քաղաքացիներ չեն, այդ իսկ պատճառով էլ այս ընտանիքները և նրանց երեխաները կրում են փախստականի պիտակը, որն էլ իր հերթին պատճառ են հանդիսանում հասարակությունից երեխաների մեկուսացմանը: Ընտանիքի ներսում երեխաները յուրացնում են սոցիալական նորմերը և արժեքները, որն էլ նրան ընդունակ է դարձնում հաղորդակցվել հասարակության այլ անդամների հետ: Փախստական ընտանիքների երեխաները մեծանում են այնպիսի միջավայրում, որտեղ իրենց ծնողները, հարևանները ունեն մի շարք հոգեբանական խնդիրներ, ֆիզիկական անկարողություններ, անընդհատ լսում են պատերազմի, փախուստի և ոչնչացման մասին պատմություններ, որն էլ բացասական ազդեցություն է ունենում երեխաների պատկերացումների, մտքերի և հավատի վրա: Փախստական ընտանիքների երեխաներից շատերը ծնողազուրկ են և բնակվում են սոցիալապես վատ պայմաններում, որն իր հերթին բացասական ազդեցություն է ունենում երեխաների արժեքային համակարգի վրա: Երբ որ երեխաների ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները հետևողական կերպով չեն բավարարվում, նրանք դառնում են պրոբլեմատիկ, անհանգիստ, քանի որ նրանց գոյությունը կախված է ծնողներից և թե ծնողները ինչպես են կարողանում բավարարել նրանց կարիքները (Ջոն Ա.,
2012):
Monday, March 5, 2012
Էրգոթերապիա գիտության մագիստրատական ուսուցում
Արդեն գաղտնիք չէ, որ ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձիք ևս հավասար իրավունքներ ունեն մասնակցելու և կենսագործունեություն ծավալելու հասարակական կյանքում այնպես, ինչպես բոլորը: Հավասար իրավունքների մասին բազմաթիվ օրենքերը, սակայն, դեռևս չեն կարող երաշխիք հանդիսանալ, որ տարբեր սահամանափակումներ և խնդիրներ ունեցող անձինք հանդես կգան որպես հասարակության լիիրավ անդամ:
Այսօր արդեն Հայաստանում ներդրվել և ակտիվ մասնագիտական գործունեություն է ծավալում Էրգոթերապիա մասանգիտությունը` առաջարկելով մասնագիտական այնպիսի մոտեցումներ և միջամտություն, որոնք հնարավորություն են տալիս ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց ակտիվորեն ներգրավվել և ինքնուրույն մասնակցություն ունենալ ինքնախնամքի, հանգստի և աշխատանքային գործունեության ոլորտներում:
Չնայած Էրգորթերապիա մասնագիտությունը ունի շուրջ 8 տարվա պատմություն և հնարավորություն է ընձեռնում մասնագետներ պատրաստել բակալավրի աստիճանում, այդուհանդերձ դեռևս Հայաստանում ներդրված չէ տվյալ մասնագիտության մագիստրական կրթությունը: Շարունակական կրթության ապահովումը հնարավորություն կտա պատրաստել ոչ միայն պրակտիկ մասնագետներ, այլ նաև բացահայտել և իրականացնել հետազոտական լայնածավալ աշխատանքներ` զբաղվածության ոլորտի խնդիրների լուծման և միջամտության այնպիսի մոտեցումների առաջադրման համար, որոնք համահունչ կլինեն հայկական մշակութային առանձնահատկություններին և հայ հասարակության պահանջներին:
Thursday, November 24, 2011
Էրգոթերապիա մասնագիտությունը
Էրգոթերապիան միջամտության ուղի է , որի միջոցով վերականգնվում է ֆիզիկական և մտավոր անկարողություններով անձանց նպատակային գործունեությունը և աշխատանքային կարողությունը:Էրգոթերապիա/ օկուպացիոն թերապիա/ տերմինը նշանակում է զբաղվածության միջոցով թերապիա /occupation- զբաղվածություն/: Շատերը կարծում են , որ էրգոթերապիան առհասարակ նոր մասնագիտություն է, սակայն համաշխարհային բեմում դա այդպես չէ:
Մասնագիտության հիմնադիրներ են համարվում Ֆիլիպ Պինելը և Ուիլյամ Տյուկը: 1840-1860-ական թվականներին ամերիկյան հիվանդանոցներում լայնորեն օգտագործվում էր պինելի և Տյուկի կողմից առաջարկած մեթոդները, և այս տարիները ոսկե տարիներ են համարվում էրգոթերապիայի զարգացման համար:
1914 թ. Պինելը և Տյուկը սկսեցին ստեղծել կազմակերպություն այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված էին էրգոթերապիա մասնագիտությամբ:
1917 թ. Մարտի 15-ին հիմնվեց NSPOT-ը ( National Society for the Promotion of Occupational Therapy): NSPOT-ը այժմ կոչված է Ամերիկյան Օկուպացիոն Թերապիստների Ասոցիացիա(AOTA):
Էրգոթերապիայի մուտքը Հայաստան
2003 թվականին TEMPUS / Օկուպացիան Թերապիայի զարգացումը Հայաստանում և Վրաստանում/ ծրագրի շրջանակներում ENOTHE-ի / Օկուպացիոն Թերապիայի Բարձրագույն Կրթության Եվրոպական Ցանց/ գործադիր տնօրեն Հաննեկե վան Բրյուգենի անմիջական ղեկավարությամբ հիմնադրվեց և հետագայում զարգացում ապրեց էրգոթերապիա մասնագիտությունը:
2004 թ-ին ENOTHE-ի նախաձեռնությամբ, Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետում ծնունդ առավ էրգոթերապիայի կրթության գործընթացը` 13 ուսանողների ներգրավմամբ:
2005 թվականին ՀՊՄՀ-ի Նախադպրոցական, սկբնական և հատուկ կրթության ֆակուլտետում բացվեց էրգոթերապիայի առաջին բաժինը, ուր ընդգրկվեցին 12 ուսանողներ, ովքեր 4-ամյա կրթությունից հետո ստացան բակալավրի կոչում:
Հայաստանում Էրգոթերապիայի զարգացումը խթանելու նպատակով ` առաջին 8 էրգոթերապիստ ուսանողների նախաձեռնությամբ 2007 թ-ին հիմնադրվեց էրգոթերապիստների 1-ին հայկական ասոցիացիան` ԱՐՄ-ԷԹԱ:
Labels:
AOTA,
ARM-ETA,
ENOTHE,
NSPOT,
էրգոթերապիա,
հատուկ կրթություն,
ՀՊՄՀ,
նոր,
օկուպացիոն թերապիա
Subscribe to:
Posts (Atom)






