Showing posts with label փախստական ընտանիքներ. Show all posts
Showing posts with label փախստական ընտանիքներ. Show all posts

Sunday, May 6, 2012

Իմաստալից զբաղվածության դերը փախստական ընտանիքների երեխաների կյանքում

էրգոթերապիան որպես մասնագիտություն իր գործունեությունը ծավալում է 7 հիմնական ոլորտներում, որոնցից մեկն էլ մանկավարժորեն և սոցիալապես բարձիթողի երեխաների հետ աշխատանքն է, որն իր մեջ ներառում է նաև փախստական ընտանիքների երեխաներին: Այս ոլորտում էրգոթերապիստի դերը կայանում է երեխաներին  իմաստալից զբաղվածությամբ  ապահովելը, որը նպաստում է կյանքի առաջընթացներին ու նոր իմաստներ կյանքում գտնելուն: Իմաստալից զբաղվածության բացակայությունը բերում է կյանքի դատարկության, որն էլ համարժեք է հիվանդության (Ալգադո Ս. 1998):
 Այսօր աշխարհում հաշվառված են 11-12 մլն փախստականներ: Փախստականը մի անձ է, ով հարկադրված է եղել դեմ գնալ մարդու իրավունքներին, լքել իր տունն ու փնտրել իր ճակատագիրը մեկ այլ վայրում: 1988-1990 թվականներին մոտ 360 հազար հայ փախստականներ եկան Հայստան: Չնայած այն  փաստին, որ ներկա դրությամբ Հյաստանում բնակվող երեխաները ծնվել են Հայաստանում, այնուամենայնիվ նրանք մինչ օրս էլ կոչվում են փախստական, քանի որ նրանց ծնողները չունեն համապատասխան բնակության վայր, աշխատանք, նրանցից շատերը մինչ օրս էլ Հայաստանի քաղաքացիներ չեն, այդ իսկ պատճառով էլ այս ընտանիքները և նրանց երեխաները կրում են փախստականի պիտակը, որն էլ իր հերթին պատճառ են հանդիսանում հասարակությունից երեխաների մեկուսացմանը: Ընտանիքի ներսում երեխաները յուրացնում են սոցիալական նորմերը և արժեքները, որն էլ նրան ընդունակ է դարձնում հաղորդակցվել հասարակության այլ անդամների հետ: Փախստական ընտանիքների երեխաները մեծանում են այնպիսի միջավայրում, որտեղ իրենց ծնողները, հարևանները ունեն մի շարք հոգեբանական խնդիրներ, ֆիզիկական անկարողություններ, անընդհատ լսում են պատերազմի, փախուստի և ոչնչացման  մասին պատմություններ, որն էլ բացասական ազդեցություն է ունենում երեխաների պատկերացումների, մտքերի և հավատի վրա: Փախստական ընտանիքների երեխաներից շատերը ծնողազուրկ են և բնակվում են սոցիալապես վատ պայմաններում, որն իր հերթին բացասական ազդեցություն է ունենում երեխաների արժեքային համակարգի վրա: Երբ որ երեխաների ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները հետևողական կերպով չեն բավարարվում, նրանք դառնում են պրոբլեմատիկ, անհանգիստ, քանի որ նրանց գոյությունը կախված է ծնողներից և թե ծնողները ինչպես են կարողանում բավարարել նրանց կարիքները (Ջոն Ա., 2012):