Էրգոթերապիայի զարգացման պատմությունը
2-րդ համաշխարհային պատերազմը դիտվում է որպես Էրգոթերապիայի ազդարարման սկիզբ, հաստկապես ֆիզիկական վնասվածքի բուժման ոլորտում: Պատերազմի ժամանակ բազմաթիվ մարդիկ, ովքեր տառապում էին ֆիզիկական կամ հոգեբանական տրավմաներից կարիք ունեին ռեաբիլիտացիայի, հատկապես դա վերաբերվում էր իրենց զբաղվածությանն ու աշխատանքային կարիքներին: Շատ մարդիկ կարծում են, որ Էրգոթերապիան դա նոր մասնագիտություն է, բայց դա այդպես չէ, քանի որ մասնագիտության զարգացումը սկսել է մարդկության զարգացմանն զուգընթաց, քանի որ զբաղվածությունը եղել է մարդկության գոյատևման սկզբնական գործոնը: 1700-ական թվականներին <լուսավորության դարաշրջանի> ընթացքում Էրգոթերապիա մասնագիտությունը սկսեց զարգացում ապրել:
Հենց այս ժամանակաշրջանում սկսեցին զարգանալ այնպիսի հեղափոխական մտքեր, ինրպիսիք են թուլությունը, անկարողությունը և հոգեկան խանգարումները: Պատմության այդ ժամանակաշրջանում հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ դիտվում էին որպես բանտարկյալներ՝ վտանգավոր հասարակության համար: Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև ի հայտ եկավ Ֆիլիպ Փայնելը, ով ֆրանսիացի բժիշկ, փիլիսոփա և գիտնական էր, և Վիլիամ Թյուքը, ովքեր սկսեցին փոխել հասարակության կարծրացած կարծիքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց մասին, որ կա նոր հասկացություն, փիլիսոփայություն և բուժման նոր մոտեցումներ:1793 թվականին Փայնելը զարգացրեց մի մոտեցում <Բարոյական բուժում> անվանմամբ, որը մտավոր անկարող մարդկանց բուժելու համար էր: Այդ մոտեցումը հետագայում սահմանեց զբաղվածությունը որպես բուժում և մարդկության համար ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Թյուքը սկսեց օգնել նրան՝ դառնալով նրա կողմնակիցը, և սկսեց օգտագործել գրականությունը, երաժշտությունը, ֆիզիկական վարժությունները և աշխատանքը, որպես միջոց՝ վերականգնելու և բուժելու հոգեկան սթրեսը:
1840-1860-ականները Փայնելի տեսության <ոսկյա տարիներն> էին, երբ նրա կոմից առաջարկված տեսությունը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բուժման մասին սկսվեց օգտագործվել Ամերիկայի մի շարք հիվանդանոցներում: Բայց ցավոք 19-րդ դարի ընթացքում Փայնելի մոտեցումը ԱՄՆ-ում քաոսի և քաղաքացիական պատերազմի հետևանքով անկում ապրեց:
Ի ուրախություն հայտնվեց Սյուզն Թրեյսի անունով մի բուժքույր, ով մեծ հաջողությամբ կարողացավ վերականգնել զբաղվածության օգտագործումը, որպես հոգեկան խանգարումներ ունեցող անձանց բուժման մեթոդ:
1971թ.ի մարտի 15-ին հիմնադրվեց <ՕԹ Զարգացման Կազմակերպությունը>: Հիմնադիրներն էին Ջերջ Բարտոնը՝ ճարտարապետ, ով ևս ուներ որոշակի սահմանափակումեր, Ադոլֆ Մայերը՝ հոգեբույժ, Սյուզն Տրեյսին և այլոք: Այս կազմակերպությունը հատագայում հայտնի դարձավ որպես AOTA:
1980-1990-ականներին ՕԹ-ն սկսեց կենտրոնանալ ավելի շատ անձի կյանքի որակի բարձրացման վրա: ՕԹ-իի հիմնական նպատակը դարձավ կանխել անկարողությունը, բարձրացնել ինքնուրույնությունը և կյանքի որակը: Այսօր զբաղվածությունը ՕԹ-ի կենտրոնական օղակն է: Դա անկասկած անընդհատ զարգացող, դինամիկ և ճկվող մասնագիտություն է: Այսօր ՕԹ-ներ կարելի է գտնել գրեթե բոլոր հիվանդանոցներում, ներառական դպրոցներում, վերականգնողական կենտրոններում և այլն: ՕԹ-ն հավատում է, որ յուրաքանչյուր անձ կարող է հաղթահարել սահմանափակումները և բարձրացնել իր կյանքի որակը և առողջությունը զբաղվածության միջոցով:



