Saturday, December 21, 2013

Էրգոթերապիստների պրակտիկան Թիվ 1 ծերանոցում

Թիվ 1 ծերանոցում կայացավ ևս մեկ նախագիծ էրգոթերապիստների նախաձեռնությամբ: Նախագծի շրջանակներում` ծերանոցի աշխատակազմի աջակցությամբ, բացվեց արտահայտչական թերապիայի (Expressive therapy) բաց, ժամանակավոր խմբակ, որում մի քանի շաբաթների ընթացքում իրենց մասնակցությունն ունեցան ինչպես ծերերը, այնպես էլ ծերանոցի աշխատակազմը:                                                            


Այս տեսակ խմբակի բացման հիմնական նպատակն էր հագեցնել ծերանոցի բնակիչների առօրյան նոր, թարմ ու հաճելի զբաղվածություններով, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց շփվել խմբային աշխատանքների շրջանակներում, որի ամենադրական արդյունքը միմյանց հետ բարեկամանալն և էլ ավելի մտերմանալն էր: Իսկ արտահայտչական թերապիա անունը արդեն իսկ հուշում է իր գլխավոր նպատակը` հնարավորություն տալ անհատին արտահայտել իր զգացմունքները տարբեր թերապիաների միջոցով (արտ թերապիա, երաժշտաթերապիա, գրական թերապիա և այլն):


Նախագծի ավարտը ամփոփվեց միջոցառում-ցուցահանդեսի տեսքով:  
Ծերանոցի դահլիճը զարդարվեց ուսանողների և ծերերի կողմից պատրաստած ամանորյա խաղալիքներով, ցուցադրվեցին ծերերի պատրաստած աշխատանքները, մասնակիցներից ոմանք ասմունքեցին, արտահայտեցին իրենց կարծիքները նախագծի վերաբերյալ: Նրանցից շատ-շատերը ցանկացություն հայտնեցին, որպեսզի նախագիծը կրի շարունակական բնույթ: Էրգոթերապիստները ևս մեկ անգամ քաղեցին իրենց աշխատանքի քաղցր պտուղները ժպիտների և ամենաջերմ մաղթանքների տեսքով: 




Հեղինակ՝ Տաթև Սերոբյան 

No comments:

Post a Comment