Sunday, May 6, 2012

Իմաստալից զբաղվածության դերը փախստական ընտանիքների երեխաների կյանքում

էրգոթերապիան որպես մասնագիտություն իր գործունեությունը ծավալում է 7 հիմնական ոլորտներում, որոնցից մեկն էլ մանկավարժորեն և սոցիալապես բարձիթողի երեխաների հետ աշխատանքն է, որն իր մեջ ներառում է նաև փախստական ընտանիքների երեխաներին: Այս ոլորտում էրգոթերապիստի դերը կայանում է երեխաներին  իմաստալից զբաղվածությամբ  ապահովելը, որը նպաստում է կյանքի առաջընթացներին ու նոր իմաստներ կյանքում գտնելուն: Իմաստալից զբաղվածության բացակայությունը բերում է կյանքի դատարկության, որն էլ համարժեք է հիվանդության (Ալգադո Ս. 1998):
 Այսօր աշխարհում հաշվառված են 11-12 մլն փախստականներ: Փախստականը մի անձ է, ով հարկադրված է եղել դեմ գնալ մարդու իրավունքներին, լքել իր տունն ու փնտրել իր ճակատագիրը մեկ այլ վայրում: 1988-1990 թվականներին մոտ 360 հազար հայ փախստականներ եկան Հայստան: Չնայած այն  փաստին, որ ներկա դրությամբ Հյաստանում բնակվող երեխաները ծնվել են Հայաստանում, այնուամենայնիվ նրանք մինչ օրս էլ կոչվում են փախստական, քանի որ նրանց ծնողները չունեն համապատասխան բնակության վայր, աշխատանք, նրանցից շատերը մինչ օրս էլ Հայաստանի քաղաքացիներ չեն, այդ իսկ պատճառով էլ այս ընտանիքները և նրանց երեխաները կրում են փախստականի պիտակը, որն էլ իր հերթին պատճառ են հանդիսանում հասարակությունից երեխաների մեկուսացմանը: Ընտանիքի ներսում երեխաները յուրացնում են սոցիալական նորմերը և արժեքները, որն էլ նրան ընդունակ է դարձնում հաղորդակցվել հասարակության այլ անդամների հետ: Փախստական ընտանիքների երեխաները մեծանում են այնպիսի միջավայրում, որտեղ իրենց ծնողները, հարևանները ունեն մի շարք հոգեբանական խնդիրներ, ֆիզիկական անկարողություններ, անընդհատ լսում են պատերազմի, փախուստի և ոչնչացման  մասին պատմություններ, որն էլ բացասական ազդեցություն է ունենում երեխաների պատկերացումների, մտքերի և հավատի վրա: Փախստական ընտանիքների երեխաներից շատերը ծնողազուրկ են և բնակվում են սոցիալապես վատ պայմաններում, որն իր հերթին բացասական ազդեցություն է ունենում երեխաների արժեքային համակարգի վրա: Երբ որ երեխաների ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները հետևողական կերպով չեն բավարարվում, նրանք դառնում են պրոբլեմատիկ, անհանգիստ, քանի որ նրանց գոյությունը կախված է ծնողներից և թե ծնողները ինչպես են կարողանում բավարարել նրանց կարիքները (Ջոն Ա., 2012):

Փախստական ընտանիքների երեխաների հիմնական խնդիրը իմաստալից զբաղվածության բացակայությունն է, որն էլ ստեղծում է օկուպացիոն մեկուսացում, որի ժամանակ անձը  մեկուսանում է սոցիալական խմբերից, սահմանափակվում է նրա շփումը, նվազում է իմաստալից զբաղվածության միջոցով  մասնակցությունը  առօրյա կյանքին, երեխաները դառնում են առավել դյուրագրգիռ, նրանց մոտ նկատվում է տրամադրության վատացում և արժանիքների անկում (Կրոնենբերգ Ֆ.,  2005): Էրգոթերաիստը այն միակ մասնագետն է, ով ապահովում է երեխաների իմաստալից զբաղվածությունը և նման կերպով լուծում այս բոլոր խնդիրները:
Ներկայացնենք մեկ միջամտություն, որն իրականացվել է Էրգոթերապիստի կողմից 10 փախստական ընտանիքների երեխաների հետ: Երեխաները ցանկանում էին այցելել պատմամշակութային վայրեր, սակայն սոցիալական վատ պամանների պատճառով չէին կարողանում գնալ: Նրանք ցանկանում էին իրենց տպավորություններով կիսվել ընկերների հետ, ովքեր հնարավորություն ունեն գնալ թանգարաններ, կինոթատրոններ: Եվ քանի որ Էրգոթերապևտիկ միջամտությունները հիմնված են այցելուակենտրոն մոտեցման վրա, որը մի մոտեցում է, որն իր մեջ է ներառում հարգանք դեպի այցելուն և համագործակցություն` հաշվի առնելով այցելուի ցանկությունները (Կարոլին Մ., 2002), որոշվեց երխաների նախընտրությամբ կազմակերպել այցեր մշակութային վայրեր:
Սկզբում մշակութային այց կազմակերպվեց Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այցի ժամանակ երեխաներին տրամադրվեց տեղեկատվություն պատմահնագիտական թանգարանի մասին: Նրանք շատ ուրախ էին, շատ լավ տպավորություններ ունեին: Ամբողջ այցի ժամանակ երեխաները զրուցում էին միմյանց հետ, ազատ շփվում: Այլոց հետ շփումը լրացուցիչ օժանդակություն է էմոցիոնալ կարիքների կարգավորման գործում: Շփումը հնարավորություն է տալիս ձեռք բերել վստահություն և հավատալ իրենց ուժերի վրա, համոզվել, որ իրենց գործողություններն ու ձգտումները աջակցվում են և գնահատվում (ՀԱԿ, 1986):


Հաջորդ այցը կազմակերպվեց Պարույր Սևակի տուն-թանգարան: Նրանք իրենց նախորդ այցի տպավորություններն ու գիտելիքները կիսել էին իրենց դասընկերների հետ և շատ ուրախ էին:

Քանի որ երեխաները  սիրում էին նկարել, ուստի որոշվեց այցելել  Հայաստանի ազգային պատկերասրահ: Երեխաները, իրենց պատկերացումները հարստացնելու համար, կարիք ունեն լինել նմանատիպ վայրերում: Այնուհետև այց կազմակերպվեց Գեղագիտության ազգային կենտրոն, որը հնարավորություն է տալիս բացահայտել ամբողջ աշխարհով սփռված տաղանդավոր երեխաների պատկերացումները: Այստեղ ցուցադրված են 130 երկրների 100000-ից ավելի մանկական գեղարվեստական ստեղծագործություններ: Երեխաները հիացած էին պատկերներով և հաճույք էին ստանում այցերից:


Այնուհետև այց կազմակերպվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ երեխաները դիտեցին Լևոն Շանթի <<Հին Աստվածներ>> դրաման:
Մշակութային վայրեր այցերի ավարտից հետո կազմակերպվեցին քննարկումներ այցելած վայրերի և երեխաների տպավորությունների վերաբերյալ: Այս քննարկումները ևս նպաստեցին հաղորդակցման հմտությունների բարելավմանը, նրանք հասկանում էին, որ ընկերներ ունեն, ում հետ կարող են զրուցել, հարցեր ուղղել, կիսվել իրենց տպավորություններով և անհանգստացնող հարցերով: Այն երեխաները, ովքեր չեն հաղորդակցվում, մեծամասամբ գտնվում  են մենակության մեջ, իրենց օտար և մերժված են զգում հասարակությունից, նման դեռահասները  առավել խոցելի են դեպրեսիայով հիվանդանալու և ինքնավնասող վարք դրսևորելու տեսանկյունից: Եթե մենք կարևորություն ենք տալիս այլոց հետ երեխաների շփմանը, իմաստալից զբաղվածություն ունենալուն, դա նպաստում է նաև ընտանիքի և ընկերների նկատմամբ սիրո և շփման կարևորության ամրապնդմանը (Ջոն Ա., 2012):
2 ամիս շարունակ 10 երեխաներ ունեցան իմաստալից զբաղվածություն, իսկ իմաստալից զբաղվածության բացակայությունը բերում է կյանքի դատարկության, որն էլ համարժեք է հիվանդության (Ալգադո Ս. 1998):

Հեղինակ` Գոհար Շիրոյան

No comments:

Post a Comment