KAWA մոդելը ճապոնական փիլիսոփայական
մոդել է,
որը ստեղծվել է Մայքլ Իվամայի կողմից հենց էրգոթերապիստների համար: KAWA մոդելը անձին
վերլուծում է գետի և նրանում պատկերված քարերի, նավաբեկորների և ջրաշուշանների կոնտեքստով:
Ըստ KAWA մոդելի ջուրը կյանքի էներգիան է.
եթե խախտվում է ջրի հոսանքի արագությունը, խախտվում է նաև մարդու կյանքի հունը: Այստեղ`
ջրի կոնտեքստում, վեր է լուծվում անձի առողջական վիճակը, կյանքը և նրա հետաքրքրությունները:
Քարերը այն խոչընդոտներն են, որոնց անձը հանդիպում է դժբախտ պատահարների կամ հիվանդությունների արդյունքում: Ջրաշուշանները այն ձեռքբերումներն են,
որոնք անձն ունենում է հիվանդության առաջացումից
հետո: Լողացող նավաբեկորների միջոցով նշվում է անձի կենսագրությունը,
բնավորությունը, անամնեզը, էկոնոմիկական կարգավիճակը և այլն: Գետի հատակը և կողմնային
պատերը արտահայտում են անձի ֆիզիկական և սոցիալական վիճակը: Այս մոդելի սահմանափակումն
այն է, որ հնարավորություն չի տալիս թերապիստին տեսնել և գնահատել զբաղվածության իրականացմանը խոչընդոտող կոմպոնենտները:
“Մոդելների
համեմատական վերլուծություն” մոդուլի շրջանակներում անհրաժեշտ էր ներկայացնել որևիցե մեկ
մոդել: Երկար խորհրդակցություններից հետո մեր խումբը որոշեց ներկայացնել KAWA մոդելը:
Այն ներկայացնելու համար ընտրվեց հեքիաթաթերապիայի մեթոդը: Մոդելի պատմությունը ներկայացվեց
հեքիաթի միջոցով, որի ժամանակ կար նաև
պաստառ, որը տալիս էր հստակ պատկերացում մոդելի պատկերման մասին:
Մոդելի կիրառությունը ճիշտ ընկալելու համար ընտրվել էր 2 մեթոդ: Առաջինի ժամանակ մոդելը
կիրառվել էր լքված երեխաների հետ աշխատանքում, որոնց նույնպես պատմվել էր հեքիաթը,
որից հետո նրանք պատկերեցին այն ինչպես ցանկացան և համապատասխան տեղում նշեցին համապատասխան
կոմպոնենտները:
Երկրորդ տարբերակը մոդելի կիրառումն էր ծերերի հետ աշխատանքում,
որը կատարվեց երկխոսության միջոցով`անմիջապես ներկայացնելով, թե ինչպես է թերապիստը
օգտագործում մոդելը:
Այս ամենը ավելի դիտարժան ներկայացնելու համար մենք հագել
էինք KAWA մոդելը պատկերող շապիկներ:
Հեղինակներ` Բալայան Գոհար, Կոստանյան Հասմիկ, Մուրադյան Նարինե







Well done!!! Congratulations, it is a good start!
ReplyDelete