Thursday, November 24, 2011

Էրգոթերապիայի ուսումնասիրման ոլորտները

էրգոթերապիան որպես մասնագիտություն իր գործունեությունը ծավալում է հետևյալ ոլորտներում.
Մանկաբուժությունում
Այս ոլորտում էրգոթերապիստը ուսումնասիրում է 1-10 տարեկան երեխաներին, որոնք ունեն մտավոր և ֆիզիկական թերզարգացում: Ուստի հիմնականում էրգոթերապիստը նպատակ ունի խթանել խաղունակությունը և կառուցել էրգոթերապևտիկ միջամտությունը խաղային գործունեության վրա` դրանով իսկ զարգացնելով խաղային հմտություններ:


Նյարդաբանությունում
Այս ոլորտում էրգոթերապիստի դերը կայանում է հետևյալում` հավաքել ինֆորմացիա այցելուի մասին` հետաքրքրությունների, դերերի, սովորույթների և այլնի մասին, պարզել` արդյոք անձը ունի դժվարություններ իր առօրյա գործունեությունների իրականացման ընթացքում, այցելուին տեղեկացնել էրգոթերապիայի մասին և այն հնարավոր ծառայությունների, որոնք վերջինս մատուցում է:
Նվազագույնին հասցնել անձի գործունեության վրա ունեցած հիվանդության սիմպտոմների ազդեցությունը, առավելագույնս նպաստել մասնակցության ապահովմանը, անձին և ընտանիքի անդամներին տեղեկացնել հիվանդության ունեցած ազդեցության մասին, տրամադրել ադապտացիաներ, որոնք կարող են հեշտացնել գործողության կատարումը:


Հոգեբուժությունում
Էրգոթերապիստներն իրենց միջամտությունն են իրականացնում նաև այն անձանց հետ, ովքեր ցուցաբերում են հոգեբանական և էմոցիոնալ դժվարություններ: Նրանք կարող են օգնել անձին` նրա մոտ զարգացնելով այնպիսի որակներ, որոնց շնորհիվ անձը կկարողանա հաշտվել իր մտավոր վիճակի հետ` ամենօրյա գործողությունների շրջանակներում, ապահովել անձի համար զբաղվածություն և հաղթահարել էմոցիոնալ խնդիրները:
Վնասվածքաբանությունում /օրթոպեդիա/
Օրթոպեդիկ խնդիրներով անձանց հետ աշխատանքում էրգոթերապիստի դերը կայանում է նրանում, որ հնարավորինս թեթևանա նման խնդիր ունեցող անձի առօրյա կյանքում տարբեր գործողություններ կատարելիս հանդիպող դժվարությունները` տարբեր տիպի հարմարանքների պատրաստման ու տրամադրման միջոցով:Հիմնականում ստեղծվում են սպլինտներ, որոնք նպաստում են վնասվածքի վերականգնմանը:
Մտավոր անկարող անձանց հետ աշխատանքում
Էրգոթերապիայի դերը այսպիսի երեխաների հետ աշխատանքում վերջիններիս համար նշանակալից զբաղվածության ապահովումն է, նրանց մոտ ճանաչողական ֆունկցիաների զարգացումը, ինքնախնամքի տարրական էլեմենտների ուսուցումը, ինչպես նաև առօրյա կյանքում անհրաժեշտ հմտություննեի ուսուցոմը և հարմարեցումը կյանքին: 
Էրգոթերապիստի կողմից մշակված ծրագրերի միջոցով տարվում են տարբեր բնույթի աշխատանքներ, կազմակերպվում են միջոցառումներ, ինչը նպաստում է նրանց սոցիալական հարմարեցմանը և նշանակալից ժամանցի ապահովմանը:
Ծերերաբուժությունում
Էրգոթերապիստի դերը այս ոլորտում կայանում է հետևյալում. Անձի մասին տեղեկության հավաքագրոմ, գնահատում, ինչին հետևում է ընտրված գործողության դիտարկումը, իրատեսական նպատակների ձևակերպումը, այնուհետև կատարվում է բուն միջամտությունը: Եթե անձն  անկողնային վիճակում է , ապա էրգոթերապիստի միջամտությունը կայանում է հետևյալում` դիրքավորում մահճակալում, հարմար և ֆունկցիոնալ դրքի ապահովում, բարդությունների կանխարգելում, որոնք կարող են առաջանալ երկար ժամանակ նույն դիրքում գտնվելուց:
Ապա կատարվում է անկողնում ճիշտ պառկելու, նստելու, անկողնուց վեր կենալու կանոնների ուսուցանում անձին և նրա ընտանիքի անդամներին: Այսուհետև անձի հնարավորությունների սահմանում նախկին զբաղվածության վերականգնում, անձի հետաքրքրությունների շրջանակում յալ զբաղվածության ապահովում:
Բացի այդ ծերերի հետ կազմակերպվում են միջոցառումներ ավելի շատ ներգրավվելով նրանց որևէ զբաղվածությունների մեջ: Կազմակերպվում են զրույցներ, մշակութային միջոցառումներ և այլն:


Մանկավարժորեն և սոցիաալապես բարձիթողի երեխաների հետ աշխատանքում
Մանկավարժորեն և սոցիալապես բարձիթողի երեխաները կամ ինչպես ասում են շատ հաճախ փողոցի երեխաները, ներկայումս կամում են բավականին մեծ խումբ: Էրգոթերապիստի դերը այս ոլորտում կայանում է հետևյալում`


·         Ներգրավվում կրթական գործընթացում
·         Իմաստալից ժամանցի ապահովում
·         Սոցիալիացիա` իրենց հասակակիցների և շրջապատի հետ



No comments:

Post a Comment