Ամեն
տարի էրգոթերապիա բաժնի ուսանողները իրականացնում են տեսական մոդելների (գնահատման տեսական գործիք) ներկայացումներ: Տեսական մոդելները օգնում են վերլուծել այցելուի հիմնախնդիրները, հասկանալ թե որտե՞ղ
կամ ինչու՞մ
է կայանում նրա
թերացումը, ինչպես նաև օգնում է մշակել գործողությունների
պլան, հետագայում հիմք
ընդունելով մոդելի միջոցով իրականացրած վերլուծությունը: Գոյություն ունեն տարբեր մոդելներ որոնք կիրառվում են էրգոթերապիայում,սակայն ամենից հաճախ և լայն կիրառում
ստացած մոդելներն են` PEO (Person,
environment, occupation), MOHO (Model of human occupation), CMOP (Canadian
Measure of Occupational Performance), ICF (Intentional Classification of
Functioning) և KAWA մոդելները:
Հերթական
անգամ 3-րդ կուրսի ուսանողների կողմից տեղի ունեցավ PEO մոդելի
ներկայացում՝ հատուկ առաջին կուրսի ուսանողների համար:
Ներկայացմանը ներկա էին հենց իրենք՝
էրգոթերապիա բաժնի առաջին կուրսի ուսանողուհիները և դասախոս՝ Զարուհի
Հարությունյանը:
PEO մոդելը ամենահաճախ կիրառվողն է էրգոթերապիայում,որը հնարավորություն է տալիս
• Վերլուծել
այցելույի զբաղվածության
գործունեության հիմնախնդիրները
• Իր
հետևից տանել միջամտությունների պլանավորումը, միջամտությունը և գնահատումը:
Մոդելը
առանձին-առանձին և հստակ կերպով
ուսումնաիրում է անձը, նրա միջավայրը
և զբաղվածությունը:
·
Անձը
իր մեջ ներառում է մարդու հետաքրքրությունները,
ցանկությունները, զգայաշարժողական հնարավորությունները, ճանաչողական հնարավորությունները, ֆիզիկական և հոգեկան վիճակը, ինչպես
նաև հոգեբանական
ոլորտները:
·
Միջավայրը
լինում է սոցիալական,ֆիզիկական
և ինստիտութիոնալ:
·
Զբաղվածությունը
դա այցելույի կողմից իրականացվող գործողությունների կոմպլեքսն է:
ՈՒսանողները
կրեատիվ և մի փոքր
էլ հումորային էին մոտեցել մոդելի ներկայացմանը:Անձ, միջավայր և զբաղվածություն կապված
օղակները նրանք ներկայացրել էին որպես հարազատ քույրերի ովքեր միշտ լինում են անբաժան,սակայն իրենց հոր մահից հետո չկարողանալով իրար մեջ բաժանել նրա ունեցվածքը դիմում են դատարան: Դատարանը որոշում է կայացնում և
հավասարապես բաժանում ամբողջ ունեցվածքը.այսպիով քույրերից յուրաքանչյուրը միայնակ է մնում իր
չափաբաժնի հետ՝ չկարողանալով շարունկել
հոր գործը: Այս կերպ ուսանողները փորձեցին ցույց տալ, թե որքան
կարևոր է այս երեք
կոմպոնիենտների միասնությունը: Ներկայացման ավարտին քույրերը հաշտության են գալիս և լրացնելով մեկը
մյուսին շարունակում հոր գործը,որն էլ իրական կյանքում խորհրդանշում է
մարդու կողմից իրականացվող գործունեությունը:
Հեղինակ՝ Տաթև Սերոբյան




No comments:
Post a Comment