Չնայած էրգոթերապիստների առօրյան բավական հագեցած է և հետաքրքիր իր առաջադրանքներով, պրակտիկ և նախագծային աշխատանքներով, այնուամենայնիվ այն լրացվեց
ևս մեկ առարկայով՝ <Ստեղծագործական մտածելակերպ> (Creative Thinking): Ստեղծագործական մտածելակերպն իրենից ներկայացնում է երևույթներին այլ՝ նոր ձևով նայելու, ընկալելու և ներկայացնելու կարողությունը:
| Պատրաստված ամենագեղեցիկ սեղանը |
Մեզանից յուրաքանչյուրն օժտված
է ստեղծագործական մտածելակերպով: Այն հնարավորություն է տալիս երևույթները ներկայացնել
տարբեր և նորովի ձևերով: Մասնավորապես էրգոթերապիստների
համար ստեղծագործական մտածելակերպը հանդիսանում է կարևորագույն գործոն, քանի որ յուրաքանչյուր
անհատի հետ աշխատանքը տարբերվում է իր յուրահատկությամբ:
Էրգոթերապիստ ուսանողների ստեղծագործական
մտածելակերպը զարգացնելու համար առաջին առաջադրանքի ժամանակ դասախոսի կողմից հանձնարարված
էր բերել բոլոր հնարավոր և անհնարին պարագաները:
Դասընթացի ժամանակ կուրսը բաժանվեց 3 խմբերի, որոնց տրվեց մուլտհերոսների մեկական
նկար: Առաջադրանքը հետևյալն էր՝ հաշվի առնելով նկարի հերոսներին և նկարի բովանդակությունը,
պատրաստել սեղան՝ ցուցաբերելով առավելագույնս ստեղծագործական մոտեցում:
Չնայած նրա, որ ուսանողները նախապես տեղյակ չէին առաջադրանքի բովանդակությանը,
այնուամենայնիվ նրանք իրենց հետ վերցրել էին տարբեր տիպի մթերքներ: Նկարներում պատկերված
էին Միկի Մաուսի և Իշուկի ծննդյան տարեդարձը, ինչպես նաև Շրեկի և ֆիոնայի հարսանիքը:
Նրանց համար պատրաստվեցին ծննդյան և հարսանեկան սեղաններ, իսկ առաջադրանքի վերջում
ուսանողներն օգտվեցին իրենց թիմակից սեղաններից:
No comments:
Post a Comment