Էքսպերսիվ թերապիան այլ կերպ անվանում են արտահայտման կամ արտահայտչական թերապիա:
Էքսպրեսիվ թերապիայի կարևորագույն բաղադրատարրերն են հանդիսանում արտթերապիան, երաժշտաթերապիան, ավազաթերապիան, ստեղծագործելու թերապիան, պարային թերապիան և դրամաթերապիան: Այս թերապիայի
հիքում ընկած է վերբալ կամ ոչ վերբալ (խոսքային կամ ոչ խոսքային) հաղորդակցման շնորհիվ
այցելուների բուժումը:
Էքսպրեսիվ թերապիայի թերապիստները հավատում են, որ ստեղծագործ լինելու արտահայտման և երևակայության շնորհիվ անձը
կարող է փորձարկել մարմինը, զգացողությունները, էմոցիաները, ինչպես նաև իրենց մտածողության
գործընթացը: Էքսպրեսիվ արտթերապիան ունի իր յուրօրինակ սկզբունքները, որոնց հիման վրա
թերապիստն ու այցելուն արտահայտվում են նկարելու, պարելու, երաժշտության, դրամայի,
պոեզիայի և այլ նմանատիպ մեթոդներով:
Էքսպերսիվ թերապիան Էրգոթերապիստների
կողմից ևս լայնորեն կիրառվում է, մասնավորապես
փողոցի, լքված, փախսատական, հաղորդակցամ խնդիրներ, ինչպես նաև հոգեկան խանգարումներ
ունեցող այցելուների հետ աշխատանքում:
«Էրգոթերապիան հոգեբուժության ոլորտում» մոդուլի ընթացքում Նոր Նորքի հոգեբուժարանի
այցելուների հետ գործնական աշխատանք իրականացնելիս կիրառվեց այս թերապևտիկ ձևի երեք ուղղությունները՝ ֆոտոթերապիան,
որի ժամանակ այցելուներն աշխատատում էին արդեն պատրաստի աշխատանքների հետ՝ դիտելով
և քնարկելով այդ նկարները, նկարչաթերապիան, որի ժամանակ այցելուներն էին նկարում՝ արտահայտելով
իրենց հույզերը, զգացումները և ապրումները
գույների և պատկերների միջոցով: Իսկ երրորդը՝ երաժշտաթերապիան էր, որի ժամանակ
այցլուների հետ ունկնդրում և քննարկում էինք հանրահայտ դասական երաժշտական ստեղծագործությունները:

No comments:
Post a Comment