Wednesday, May 9, 2012

KAWA: Մոդել ստեղծագործ մարդկանց համար

KAWA մոդելը ճապոնական փիլիսոփայական մոդել է, որը ստեղծվել է Մայքլ Իվամայի կողմից հենց էրգոթերապիստների համար:  KAWA մոդելը անձին վերլուծում է գետի և նրանում պատկերված քարերի, նավաբեկորների և ջրաշուշանների կոնտեքստով: Ըստ KAWA մոդելի ջուրը  կյանքի էներգիան է. եթե խախտվում է ջրի հոսանքի արագությունը, խախտվում է նաև մարդու կյանքի հունը: Այստեղ` ջրի կոնտեքստում, վեր է լուծվում անձի առողջական վիճակը, կյանքը և նրա հետաքրքրությունները: Քարերը այն խոչընդոտներն են, որոնց անձը հանդիպում է դժբախտ պատահարների կամ  հիվանդությունների արդյունքում: Ջրաշուշանները այն ձեռքբերումներն են, որոնք անձն ունենում է հիվանդության առաջացումից հետո: Լողացող նավաբեկորների միջոցով նշվում է անձի կենսագրությունը, բնավորությունը, անամնեզը, էկոնոմիկական կարգավիճակը և այլն: Գետի հատակը և կողմնային պատերը արտահայտում են անձի ֆիզիկական և սոցիալական վիճակը: Այս մոդելի սահմանափակումն այն է, որ հնարավորություն չի տալիս թերապիստին տեսնել և գնահատել զբաղվածության իրականացմանը  խոչընդոտող կոմպոնենտները:




Մոդելների համեմատական վերլուծություն” մոդուլի շրջանակներում անհրաժեշտ էր ներկայացնել որևիցե մեկ մոդել: Երկար խորհրդակցություններից հետո մեր խումբը որոշեց ներկայացնել KAWA մոդելը: Այն ներկայացնելու համար ընտրվեց հեքիաթաթերապիայի մեթոդը: Մոդելի պատմությունը ներկայացվեց հեքիաթի միջոցով, որի ժամանակ կար նաև պաստառ, որը տալիս էր հստակ պատկերացում մոդելի պատկերման մասին: Մոդելի կիրառությունը ճիշտ ընկալելու համար ընտրվել էր 2 մեթոդ: Առաջինի ժամանակ մոդելը կիրառվել էր լքված երեխաների հետ աշխատանքում, որոնց նույնպես պատմվել էր հեքիաթը, որից հետո նրանք պատկերեցին այն ինչպես ցանկացան և համապատասխան տեղում նշեցին համապատասխան կոմպոնենտները:



Երկրորդ տարբերակը մոդելի կիրառումն էր ծերերի հետ աշխատանքում, որը կատարվեց երկխոսության միջոցով`անմիջապես ներկայացնելով, թե ինչպես է թերապիստը օգտագործում մոդելը:


Այս ամենը ավելի դիտարժան ներկայացնելու համար մենք հագել էինք KAWA մոդելը պատկերող շապիկներ:


  
Հեղինակներ` Բալայան Գոհար, Կոստանյան Հասմիկ, Մուրադյան Նարինե  

1 comment: